ԳԱԼԱ–ն օրերս անդրադարձել էր օգոստոսի 2-ին Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Երևանի բնակիչ Սյուզաննա Իսրայելյանի մահվան փաստին: Կինը մահացել էր 4-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ, հարազատների խոսքերով, անհայտ պատճառներից:
28-ամյա Սյուզաննայի մահվանից հետո բժիշկները որևէ կերպ չեն կարող բացատրել, թե ինչ է պատահել և ինչպես է եղել, որ կինը մահացել է, այն էլ երեխան ծննդաբերելուց հետո: Իսկ նորածինը դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Սյուզաննայի հարազատներին զարմացնում է նաև այն փաստը, որ օգոստոսի երկուսից առ այսօր նորածինը գտնվում է հիվանդանոցում, և նրա վիճակի մասին անգամ բժիշկները նորմալ չեն իրազեկում հարազատներին, թե ինչ խնդիրներ կան:
Կատարվածի առնչությամբ ԳԱԼԱ-ին որոշ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ նախնական կլինիկական ախտորոշման համաձայն՝ 28-ամյա կնոջ մոտ եղել է պտղաջրային էմբոլիա, բայց վերջնական պատկերը և գործողությունների հաջորդականությունը պարզ կդառնա, երբ պատրաստ լինի իրավապահ մարմինների կողմից նյութերի հավաքագրումը:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում







































