Ի հեճուկս ամուսնալուծության մասին անընդհատ շրջանառվող շշուկների՝ երգչուհին շարունակում է հրապարակել բարեկեցիկ ընտանիքի մասին վկայող լուսանկարներ՝ գրում է 7 days-ը:
Նախօրեին Բեյոնսեն իր սեփական կայքում հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են ամուսնու և դստեր հետ քարթինգի այցելելիս: Երգչուհին կարճ տոպով և շորտերով է, նա ցուցադրել է իր հարթ փորն ու գեղեցիկ ոտքերը: Լուսանկարներից մեկում երևում է նաև նրա ամուսինը, ով բռնել է դստեր ձեռքը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ զույգը On The Run համատեղ շրջագայությունից հետո պատրաստվում է ամուսնալուծվել: Երգչուհին մեկ անգամ չէ, որ փորձել է հերքել այդ լուրերը, սակայն ապարդյուն:













































