Հոլանդացի Հենք Զանոլին, ով պարգևատրվել էր իսրայելական «Խաղաղության բարեպաշտ» մեդալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեա տղայի փրկելու համար, հայտարարել է պարգևից հրաժարվելու իր մտադրության մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
91-ամյա հոլանդացու խոսքով՝ ինքն այդ որոշումն ընդունել է Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի օդային հարվածի հետևանքով իր 6 հարազատների մահվանից հետո: «Այս հանգամանքներում Իսրայել պետության տված մրցանակը պահելը վիրավորանք կլիներ իմ ընտանիքի հանդեպ, որը Գազայում կորցրել է իր 6 անդամներին»:
Նրան թոռ եկող զարմուհիներից մեկը, ով դիվանագետ է, ամուսնացած է պաղեստինցի տնտեսագետի հետ, որի մայրը, 3 եղբայրները, հարսը և 9-ամյա զարմուհին զոհվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարվածի հետևանքով: Դրանից հետո Հենք Զանոլին Հաագայում Իսրայելի դեսպանատանն է փոխանցել մեդալը նամակի հետ, որում բացատրել է իր արարքի պտճառները:
Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
«Խաղաղության բարեպաշտ» մեդալով պարգևատրում են ծագումով ոչ հրեա մարդկանց, որոնք իրենց կյանքն են վտանգել Հոլոքոսթի ժամանակ հրեաների պաշտպանության և փրկության համար:








































