2001 թ. Կանադայում ինքնաթիռ է կործանվել: 306 մարդ, ովքեր գտնվել են Air Transat ընկերության ինքնաթիռի վրա, 25 րոպե արտակարգ դրության մեջ են հայտնվել: 18 ուղևորներ և անձնակազմի անդամներ վիրավորվել են: Ինքնաթիռի վրա է գտնվել բժիշկ Մարգարետ Մաքքիննոնը, որը որոշել է ուսումնասիրություն անցկացնել, պատմում է Medical News Today-ը:
Տորոնտոյի համալսարանի իր գործընկերների հետ նրանք ուսումնասիրությանն են հրավիրել վերը հիշատակված թռիչքի 15 ուղևորների, որոնց հիշողությունները համեմատվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտի և չեզոք իրադրությունում մարդկանց հիշողությունների հետ: Պարզվել է, որ չվերթի մասնակիցների հիշողություններն առավել վառ են: Ուսումնասիրողները պնդում են, որ իրենք դրանից զարմացած չեն:
Դրանից բացի, պարզվել է, որ այդ ավիավթարի պատճառով սթրես ապրած ուղևորները առավել լավ են հիշում մանրամասները, քան այլ իրադրություններում և չեզոք խմբում հայտնվածները: Այդ բացահայտումը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ոչ միայն արհավիրքի մասին հիշողությունները, այլև մարդու հիշողական կարողություններն ազդում են հետտրավմատիկ սթրեսի զարգացման վրա:








































