«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Անդերս Լինդեգորը պատրաստ է ուսումնասիրել այլ ակումբների տրանսֆերային առաջարկները:
30-ամյա դարպասապահը համալրել է «կարմիր սատանաներ»-ի շարքերը 2010 թվականին, սակայն չի կարողացել տեղ գտնել թիմի հիմնական կազմում: 4 տարիների ընթացքում նա մասնակցել է ընդամենը 29 հանդիպումների: Լինդեգորը խնդրել է իր գործակալին նոր ակումբ գտնել:
The Daily Mail-ի տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները չեն առարկի, եթե դարպասապահը հեռանա թիմից:







































