Ամերիկացի ինժեներները ստեղծել են ավելի քան հազար ռոբոտ, որոնք կարող են միասին գործել՝ գրում է BBC-ն:
Դրանք մոդելավորվել են միջատների վարքի հիման վրա: Չափերով ոչ մեծ ռոբոտները մի քանի սանտիմետր երկարությամբ 3 բարակ ոտք ունեն:
Մեքենաները կարող են «հաղորդակցվել միմյանց հետ», որպեսզի միասին կատարեն հանձնարարությունը:







































