Ամերիկացի աստղ Ջեսիկա Սիմփսոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը՝ գրում է viva.ua-ն:
Երկրորդ երեխայից հետո դերասանուհուն քննադատում էին ավելորդ քաշի համար ու անգամ ենթադրում, թե նրան չի հաջողվի վերադարձնել բարեկազմ կազմվածքը գիրության նկատմամբ հակվածության պատճառով՝ գրում է viva.ua-ն:
Սակայն նա ապացուցել է, որ ցանկության դեպքում կարող է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ու դա այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

Ներկայում 2 երեխաների մայրը կարող է պարծենալ նաև իր աչքի ընկնող մկաններով, ինչի վառ ապացույցը Instagram-ում տեղադրված լուսանկարներն են:
Լուսանկարում դերասանուհին կրում է 400 եվրո արժողությամբ Agent Provocateur լողազգեստ:










































