Էմմա Ֆերերը՝ մոդել ու դերասանուհի Օդրի Հեփբյորնի թոռնուհին, լուսանկարվել է ամերիկյան Harper’s Bazaar-ի համար ու հայտնվել շապիկին, հայտնում է NY Daily News-ը:
20-ամյա աղջկա ֆոտոսեսիայի հեղինակ է դարձել Մայքլ Ավեդոնը՝ հայտնի fashion-լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի թոռը:
Լուսանկարիչը նշել է, որ չնայած փորձի բացակայությանը՝ Ֆերերն իրեն շատ բնական է պահել:
Ոճաբանները նրա համար ընտրել էին մոնոխրոմ գամմայի զգեստներ, ընդ որում՝ որոշները՝ 1960-ականների ոճով, որպեսզի զուգահեռ անցկացնեն Օդրի Հեփբյորնի ամենահայտնի կերպարների միջև:
Ավելի վաղ Ֆերերը չի աշխատել մոդել: Նա որոշել է դառնալ նկարչուհի ու սովորել Ֆլորենցիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայում:
Աղջիկը երբեք չի տեսել իր տատիկին: Նա կյանքից հեռացել է Էմմայի ծննդից մեկ տարի առաջ՝ 1993-ին:
Ֆերերի ֆոտոսեսիան հայտնվել է ամսագրի սեպտեմբերյան համարում:












































