«Աստղային պատերազմների» նոր՝ 7-րդ մասի նկարահանումները կվերսկսվեն այս օգոստոսին՝ գրում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով աղբյուրին: Ավելի վաղ ֆիլմի աշխատանը դադարեցրել էին Լոնդոնում նկարահանման հրապարակում դերասան Հարիսոն Ֆորդի վնասվածքի պատճառով. դերասանը կոտրել է ոտքը և ենթարկվել վիրահատության:
«Անկասելիները-3» մարտաֆիլմի պրեմիերային Ֆորդի ներկայությունը Հոլիվուդում շշուկների տեղիք է տվել, թե՝ դերասանը պատրաստ է վերադառնալ «Աստղային պատերազմների» նկարահանման հրապարակ՝ ասվում է հոդվածում: Իսկ աղբյուրները դեռ չեն կարողացել հստակ ասել՝ արդյոք Ֆորդը կվերադառնա՞ նկարահանման հրապարակ:
«Աստղային պատերազմների» 7-րդ մասի աշխատանքներն ընթանում են Pinewood Studios-ի տարածքում: Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2015թ. դեկտեմբերի 18-ին:








































