Sony ընկերությունը վաճառել է ավելի քան 10 մլն PlayStation 4 խաղային սարք՝ այն շուկա թողարկելու 9 ամիսներին: Այս մասին Sony-ն հայտնել է տեսախաղերին նվիրված Gamescom համաժողովի ժամանակ:
PlayStation 4-ը ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի շուկա է դուրս բերվել 2013-ի նոյեմբերի 15-ին: 2014-ի ապրիլի սկզբին Sony-ն հայտնել էր, որ ավելի քան 7 մլն սարք է վաճառել, և որ դժվարությամբ է կարողանում հաղթահարել պահանջարկը:
PlayStation 4-ի հաջող վաճառքի պատճառներից մեկն այն է, որ Sony-ն այն ակտիվորեն դուրս է բերում աշխարհի տարբեր երկրների շուկաներ:







































