Նիգերիայից Turkish Airlines-ով Թուրքիա ժամանած կնոջը կարանտինի են ենթարկել՝ կապված Էբոլա տենդի վիրուսակիր լինելու կասկածների հետ: Այս մասին հայտնում է Haber Turk-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ աֆրիկուհու ախտորոշումը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Կինն ու նրա փոքր երեխան կարանտինի մեջ են օդանավակայանին հարակից հիվանդանոցում: Օդանավը չվերթ է իրականացրել Լագոսից Ստամբուլ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների՝ հիվանդության բռնկման զոհերի թիվն Արևմտյան Աֆրիկայի երկրներում հասել է 1013-ի: Վարակվածների թիվը կազմում է 1848:









































