Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան վնասվածք է ստացել:
TMW-ի փոխանցմամբ` Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Նապոլի»-ի դեմ ընկերական խաղում: Սիլվան վնասել է ազդրը:
Պաշտպանը ստիպված էր խաղադաշտը լքել 13-րդ րոպեին: Նա այսօր բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա վերականգնման հստակ ժամկետը:
Չի բացառվում, որ ֆուտբոլիստը կարող է շարքից դուրս մնալ մի քանի շաբաթով:






































