Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում

Ռուսաստանը Սոչիով որևէ նոր գործընթաց չի սկսում. պետք է պահպանել Մինսկի խումբը. Վլադիմիր Կազիմիրով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1996թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

– Պարոն Կազիմիրով, կիրակի օրը Սոչիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքների մասին խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` տեղեկացնելով, որ նախագահների բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ-ի և շփման խմբերի ընդունած որոշումները կատարելու անհրաժեշտությունը, նախագահները արտգործնախարարներին կարգադրել են շարունակել այդ աշխատանքները՝ զուգահեռաբար համաձայնեցնելով կարգավորման գործնական ասպեկտները: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները, ի՞նչ ասել է շփման խումբ: Խոսքը ԼՂ հակամարտության կարգավորման ինչ-որ նո՞ր ձևաչափի մասին է:

– Ես առաջարկում եմ բոլորին հանգստանալ: Շփման խումբ ասելով ենթադրվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այսինքն՝ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին է: Միջազգային հանրությունը նրանց է պատվիրակել, վստահել առաջ տանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, ուստի խոսքը միմիայն նրանց մասին է և ոչ որևէ նոր ձևաչափի մասին:

– Սերգեյ Լավրովը նաև խոսեց այն մասին, որ հակամարտող կողմերի նախագահները հաստատել են համանախագահող երկրների կողմից բարձրագույն մակարդակով առաջադրված սկզբունքներին հավատարիմ լինելու մասին, և այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածության պայմաններում առնվազն անհանգստացնող է, երբ խոսք չի գնում կրակի դադարեցման անհրաժեշտության մասին որպես սկզբունք: Պատահակա՞ն է արդյոք այն, որ ՌԴ ԱԳ նախարարը բաց է թողել այս սկզբունքը:

– «Կրակի դադարեցումը» երբեք չի հատկանշվել որպես սկզբունք, որպես սկզբունք եղել է «ուժի չկիրառում» ձևակերպումը: Իսկ ինչ վերաբերում է Լավրովի դիտարկումներին, ապա նա բացի այն, որ հիշատակում է այս երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման մասին, ապա շեշտում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, որն ըստ էության նշանակում է, որ ռուսական կողմը բացառում է կրակի և ուժի կիրառումը:

– Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք հնարավորությունը, որ ԼՂ հակամարտությունը վերադառնա 1994-ին նախորդող ժամանակաշրջանին: Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ ԼՂ հակամարտությունն այլևս սառեցված չէ: Համաձա՞յն եք արդյոք այս պնդման հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ իսկապես չենք վերադառնա 1994թ. նախորդող ժամանակաշրջանին:

– Ընդհանրապես ձևակերպումները` «սառեցված» կամ «չսառեցված» բավականին անհստակ, անորոշ ձևակերպումներ են: Ի՞նչ է նշանակում սառեցված հակամարտություն` դա այն հակամարտությունն է, որը երբեք չի ենթարկվում որևէ կարգավորման, կամ ինչպե՞ս կարելի է ապասառեցնել հակամարտությունը` տարբեր եղանակներ կան: Ես, իհարկե, չեմ քննադատում որևէ կերպ պարոն Ուորլիքին, դա իր իրավունքն է այս կամ այն տերմինն օգտագործել, պարզապես իմ կարծիքն այն է, որ դրանք բավականին անորոշ ձևակերպումներ են:

Ռազմական գործողությունների չվերսկսման գլխավոր երաշխավորը մի կողմից դառնում է հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի մերժումը միջազգային հանրության կողմից, իսկ մյուս կողմից նախագահների առողջ միտքը: Ես լիահույս եմ, որ հակամարտության կողմերի նախագահները մի կողմ չեն դնի առողջ միտքը:

Կողմերը պետք է համաձայնության ունակ լինեն, իսկ կողմերից մեկը պարբերաբար այս կամ այն կերպ արտահայտում է համաձայնության նկատմամբ իր ոչ ունակ լինելը: Ես կարող եմ մի քանի փաստ վկայակոչել, որոնք կապացուցեն միջադեպերի բուն խնդիրը: 1994թ. փետրվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Պ. Գրաչովի նախաձեռնությամբ,- ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել,- նիստ անցկացվեց Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ԼՂ ներկայացուցիչների հետ, այդ քննարկման արդյունքների համաձայն ստորագրվել էր արձանագրություն, որում ամրագրվել էր, որ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը, հեռացնել դիրքերը, այնինչ անցավ մի քանի շաբաթ,- դա մինչև մայիսի 12-ն էր,- և արդեն Ադրբեջանի ՊՆ-ն սկսեց ցույց տալ ինձ, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են, ու հայերը պետք է նահանջեն, իսկ իրենք իրենց նախկին դիրքերին մնան, ես համոզում էի նրանց, որ խոսքը ոչ թե հակամարտության ինչ-որ քաղաքական մակարդակի մասին է, մեկ այլ քաղաքական մակարդակում Դուք ցույց կտաք, որ դա Ձեր տարածքն է, իսկ հիմա խոսքը ձեռք բերված զինադադարի ռազմատեխնիկական ապահովման մասին է: Բայց Ադրբեջանը ոչինչ չէր ընդունում, որի արդյունքում հակառակորդների դիրքերը մնացին միմյանց մոտ և չբաժանվեցին, իսկ դրանից արդեն 10 տարի անց Իլհամ Ալիևի նախագահության շրջանում ադրբեջանական կողմը միտումնավոր մոտեցրեց իր դիրքերը հայկական դիրքերին: Այսկերպ` բաժանման անհաջողությունը, ապա դիրքերի մոտեցումը բնականաբար ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իսկապես կարող է նաև պատահական ինչ-ինչ բախումների պատճառ դառնալ, հնարավոր է, որ մի զինվոր առանց որևէ հրամանի կրակ բացի, ու այդպես լարվածություն առաջանա: Սա էլ այն առաջին պատճառն է, որը ժամանակ առ ժամանակ, կարելի է ասել նույնիսկ հաճախ իր տեղն է գտնում ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանին: Ես շատ եմ աշխատել հակամարտող կողմերի բարձր ներկայացուցիչների հետ, հայկական կողմը մշտապես պատրաստ էր շարունակել աշխատել կառուցողական կերպով, իսկ ադրբեջանական կողմը սահմանափակում էր ձեռք բերված համաձայնագրերը: Դա դեռ 1993թ. հուլիս ամսին էր այդպես: Սա այս հակամարտության սահմանային միջադեպերի և լարվածության սրման առաջին պատճառներից մեկն է:

– Պարոն Կազիմիրով, այնուամենայնիվ տպավորություն է ստեղծվում, որ Մինսկի խմբի համանախագահների միջև մի արտասովոր իրավիճակ է ստեղծվել, արևմտյան համանախագահների և ռուս համանախագահի միջև տարաձայնություն կա` պայմանավորված ուկրաինական զարգացումներով և պատժամիջոցներով, Արևմուտք-ՌԴ գլոբալ անվստահությունն արտահայտվում է նաև համանախագահների աշխատանքում: Իսկ Սոչիում կազմակերպված հանդիպումը, որն անցկացվեց առանց Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների մասնակցության, հիմք է տալիս պնդելու համար, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում ԼՂ հակամարտության ողջ գործընթացը՝ դրանից դուրս թողնելով իր արևմտյան գործընկերներին: Կարելի՞ է արդյոք այս ամենից ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն այլևս տապալված է, և Ռուսաստանն այսուհետ մենաշնորհային միջնորդ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

– Ոչ մի նման բան: Հարցը նրանում է, որ նման ձևաչափի հանդիպումներ կազմակերպվում են արդեն երկար տարիներ: Հաշվեք, թե քանի նման հանդիպում է անցկացվել ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, երևի թե Ձեզ ծանոթ է 2002թ. Քի Վեսթում Քոչարյան-Ալիև մեկշաբաթյա գագաթնաժողովը, այդպիսի հանդիպումներ են կայացել Ֆրանսիայում ևս, սա բնականոն է: Սա պարզապես պայմանավորված է հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ, բայց չկան խաղեր, թե Ռուսաստանը դուրս է թողնում իր արևմտյան գործընկերներին պրոցեսից: Գիտեմ, որ մոտ ապագայում մեկ այլ հանդիպում է կայանալու նախագահների միջև Փարիզում, այնպես որ` նման սցենարներ գծելը վտանգավոր և ապակառուցողական գործ է, սա միայն կասկածներ է ծնում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է գնահատել այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բավականին համաձայնեցված մոտեցում, և նույնիսկ չնայած հակամարտող կողմերի միջև իրավիճակի սրմանը, նաև Ուկրաինայում ստեղծված ճգնաժամին, պետք է գնահատել ու պահպանել այն, ինչ տեղ ունի մինչ այսօր, այսինքն՝ բավականին համաձայնեցված քաղաքականություն երեք համանախագահների կողմից:

– Այնուամենայնիվ տպավորություն կա, որ համանախագահող երկրների և հակամարտող կողմերի մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ բաժանվել են. պաշտոնական Երևանը բազմիցս է խոսել այդ ֆորմատով բանակցությունները շարունակելու պատրաստակամության և այդ ձևաչափի սեղանին դրված սկզբունքներով բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, դրանով հետաքրքրված է Արևմուտքը ևս, Ադրբեջանին չի բավարարում ներկայիս ֆորմատը, ակնհայտ է, որ Ռուսաստանին ևս: Կհաջողվի՞ այս պայմաններում պահպանել այս ձևաչափը:

– Ես կարծում եմ, որ պետք է պահպանել այդ ձևաչափը: Իսկ այն, որ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը ցանկանում են աշխատել, իսկ ՌԴ-ն խոչընդոտում է դրան, դա իրերի բավականին հիվանդագին ու ծանր ընկալում է: Ես այդպես չեմ տեսնում:

– Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Ռուսաստանին ձեռնտո՞ւ է հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը:

– Չէ՞ որ դա շատ հեշտ է ապացուցելը: Ռուսաստանը հետաքրքրված չէ, կողմերը կարող են նստել ու համաձայնության գալ: Թող նստեն և խաղաղ լուծում գտնեն, Ռուսաստանը միայն ողջունելու է այդ գործը: Ցավոք սրտի, դա ոչ միջնորդների, ոչ համանախագահների խնդիրն է, խնդիրը հակամարտության կողմերի մեջ է, այդ նրանք է, որ ընդունում են կամ չեն ընդունում այն առաջարկները, որոնք ներկայացնում են միջնորդները: Միջնորդական աշխատանքը բավականին ծանր աշխատանք է, քանի որ յուրաքանչյուր կողմ կարծում է, որ միջնորդը ծառայում է հակառակորդի շահերին: Իսկ դա հիմարություն է: Հեյդար Ալիևը չէր տեսնում, որ հայերի մոտ ես Ադրբեջանի շահերն էի պաշտպանում, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանի շահերը: Նա դա չէր տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում