Իռլանդացի դերասան Ջեյ Ջեյ Մերֆին մահացել է «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների ժամանակ: Նա մահացել է օգոստոսի 8-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր՝ հայտնում է The Independent-ը: Մերֆին 86 տարեկան էր: Սերիալում նա պետք է մարմնավորեր Դենիս Մալիսթերին՝ Գիշերային պարեկի եղբայրներից մեկին:
Ֆիլմի հեղինակներն առայժմ չեն հայտնել՝ ծրագրում են մահացած դերասանի՞ն փոխարինող գտնել, թե՞ սցենարը կվերափոխեն:









































