Եգիպտոս են ժամանել Իսրայելի ներկայացուցիչները՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման բանակցությունների անցկացման համար՝ Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված 72-ժամյա նոր հրադադարի ավարտից հետո: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ եռօրյա հրադադարն ուժի մեջ է մտել Երևանի ժամանակով 01:01-ին:
Մեկ ամիս տևած զինված հակամարտությունը 1910 պաղեստինցու և 67 իսրայելցու կյանք է խլել:









































