Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Ղարաբաղի երեք տարբերակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ օգոստոսի 7-ին հեռախոսով քննարկել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Այս մասին երեկ հաղորդում էր Regnum-ը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Եվրասիական միությունում համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր: «Հաստատվել է այն դիրքորոշումը, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը չպետք է տեղի ունենա ի վնաս Մաքսային միության շահերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դժվար է պատկերացնել, թե որոնք են Մաքսային միության ընդհանրական շահերը, բայց դժվար չէ կռահել, որ խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է, թե ինչպես է հանգուցալուծվելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի շրջանակում:

Առաջին հայացքից իրավիճակը բավական պարզ է այս առումով: Կամ պետք է Հայաստանը, իսկ ավելի շուտ Ռուսաստանը համոզի Բելառուսի և Ղազախստանի նախագահներին հանել Լեռնային Ղարաբաղի առումով առկա «հատուկ կարծիքը», որ Նազարբաևը թողել է Հայաստանի ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզում», կամ էլ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանին պետք է դրվի սահմանային մաքսային անցակետ, որպեսզի Ղազախստանի և Բելառուսի վերապահումները դուրս գան, և Հայաստանը կարողանա անդամակցել Մաքսային միությանը և Հայաստանի անդամակցությունը տեղի չունենա ի վնաս Մաքսային միության շահերի:

Այս ամենի կողքին, կա նաև մի երրորդ տարբերակ՝ Հայաստանն այդ Մաքսային միությանը չի անդամակցում, քանի դեռ Ղարաբաղի հարցում կա սահմանային վերոհիշյալ«խնդիրը», որը Լուկաշենկոն և Նազարբաևը որպես արգելք դնում են Հայաստանի առաջ: Ադրբեջանի բարեկամներ Լուկաշենկոյին և Նազարբաևին համոզել, որ մոռանա ղարաբաղյան խնդրի մասին՝ դժվար կլինի: Նախ նրանց Ալիևը անընդհատ կհիշեցնի այդ մասին: Երկրորդ՝ այստեղ Պուտինի համար երկու խնդիր են առկա:

Նախ հոգեբանականի մասին: Արդյո՞ք նա Հայաստանի անդամակցության համար իր ծանր տեղը կթեթևացնի և կփորձի բանակցել Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Չէ՞ որ բանակցել նշանակում է ինչ-որ բան ստանալու դիմաց ինչ-որ բան զիջել, ինչ-որ բանի հաշվին փոխել դիմացինի դիրքորոշումը, առավել ևս, որ դիմացինը մանուկ չէ, պատանի չէ, այլ միջազգային քաղաքականության մեջ փորձված, դեռևս սովետական ինտրիգային համակարգերում թրծված Նազարբաևը: Շատ քիչ է հավանական, որ Պուտինը գնա նման քայլի՝ նկատի ունենալով, որ Հայաստանի անդամակցությունը Պուտինի համար կարծեք թե այս պահին գոնե հանգուցային խնդիր չէ՝ առանցքայինը Հայաստանին անդամակցության գործընթացով կապված պահելն էր և Եվրամիության հետ Ասոցացման գործընթացը տապալելը:

Մյուս հանգամանքը, որը հիմք է տալիս խոսել Նազարբաևին համոզելու դժվարության մասին, այն է, որ Ղազախստանի նախագահն ունի Մաքսային միության և հետո դրա հիմքով ստեղծվելիք Եվրասիական միության գործընթացում առաջատարությունը, թելադրող դիրքը Պուտինի հետ վիճարկելու բավական լուրջ հավակնություններ: Ղազախստանի նախագահ Նազարբաևը կօգտագործի ամեն առիթ, ամեն գործոն, որպեսզի առաջ մղի այդ հավակնությունները հետագայում, և նա էլ, ըստ էության, շահեր չունի Հայաստանի հարցում, որպեսզի Հայաստանի անդամակցության համար գնա զիջումների: Եվ հակառակը, շատ հավանական է, որ նա կփորձի հետագայում էլ այդ արգելակը գործի դնել ՌԴ-ի հետ հարաբերություններում:

Այստեղ մեկ այլ պահ էլ կա՝ Ռուսաստանը կարող է համոզել Ադրբեջանին, ինչի արդյունքում էլ Ղազախստանի պնդումները կդառնան անտեղի: Եթե Ադրբեջանը չի մտածելու այդ պայմանների մասին, ապա Աստանայի մտածմունքները դառնում են լիովին արհեստական: Ադրբեջանին համոզելու բանաձև Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակները կարծես թե արդեն հռչակել են, երբ փորձում էին սեպտեմբերի 3-ից առաջ ամիսներ շարունակ ահաբեկել Հայաստանին ղարաբաղյան ուղղությամբ անցանկալի զարգացումներով և կորուստներով: Ըստ այդ բանաձևի՝ Ադրբեջանը համաձայնում է Ղարաբաղի որևէ ինքնուրույն կարգավիճակին՝ իհարկե ռուսական պատրոնաժությամբ, իսկ հայկական կողմն էլ համաձայնում է տարածքների վերադարձին: Սակայն այստեղ կան մի շարք բարդություններ՝ կապված թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, թե՛ առաջին հերթին Արևմուտքի, որը Ռուսաստանին թույլ չի տա հենց այնպես դասավորել Կովկասն ըստ իր շահի և բաժանել այն երեք մասի՝ իր, Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

Ղարաբաղյան սահմանին անցակետի տարբերակին Հայաստանի համաձայնությունը դժվար պատկերացնելի է: Իհարկե Հայաստանի իշխանության համար Ռուսաստանին որևէ բան հանձնելու ներքին արգելակներ կարծես թե չկան և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավական առումով, սակայն այդ համաձայնագրի քվեարկության շուրջ ստեղծված աղմուկը և առաջին հերթին հասարակության ճնշումը ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի կարող տրվել: Ի վերջո, չնայած հասարակության մեջ անտարբերության և հիասթափության բավական մեծ չափաբաժնին, բարեբախտաբար, կարելի է դեռ չկասկածել, որ Արցախի հարցն այդ առումով նվազագույն սահմանն է, որն անցնելու և անցակետի կամ տարածքի հանձնման թեմա բացելու դեպքում կլինի հասարակական շոշափելի և լուրջ դիմադրություն: Եվ իշխանությունը դա գիտե բոլորից լավ ու հազիվ թե գնա ինքնասպանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում