Friday, 03 07 2026
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է

«Ռուսաստանը չի փակի իր օդային տարածքը Եվրոպական ավիաընկերությունների համար. դա կլինի իր վերջը»

Ռուսական «Վեդոմոստի» թերթը, հղում անելով բարձրաստիճան դաշնային պաշտոնյաներին և այլ աղբյուրների, տեղեկացնում է, որ ռուս պաշտոնյաները քննարկում են Եվրոպայից Ասիա Ռուսաստանի տարածքով եվրոպական ավիաընկերությունների տրանզիտային թռիչքների սահմանափակման կամ արգելքի հարցը: Ռուսաստանցի պաշտոնյաների մոտ այդ մտադրությունն առաջացել է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված վերջին պատժամիջոցներից հետո, երբ Ռուսաստանի խոշորագույն բանկերը ներառվեցին պատժամիջոցների ցանկում:

Ըստ «Վեդոմոստի»-ի՝ ներկայում խորհրդակցություններ են ընթանում Տրանսպորտի նախարարության և ԱԳՆ մակարդակով, իսկ որոշումը պետք է ընդունի կառավարությունը: Ռուսաստանը նման քայլերով փորձում է ցույց տալ, որ ինքը կարող է «հակահարված» հասցնել ԵՄ-ին՝ անպատասխան չթողնելով ոչ մի պատժամիջոց:

Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով՝ Ռուսաստանը նախ չի գնա այդ քայլին և իրեն չի զրկի եկամուտներից: Այդ ամենն ընդամենը հոխորտանք է, ոչինչ չասող սպառնալիք: Իսկ եթե անգամ գնա նման քայլի, ապա ընդհանրապես կմեկուսանա:

Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ եթե Ռուսաստանն ամեն դեպքում փակի իր օդային տարածքը Եվրոպայի համար, դրանից ի՞նչ օգուտներ կարող է ստանալ Հայաստանը: Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանի համար, բնականաբար, օգուտ կլինի ստեղծված վիճակը, սակայն, եթե Ռուսաստանը գնա նման քայլերի, Հայաստանին էլ կպարտադրի փակել իր օդային տարածքը: «Իսկ քանի դեռ մենք ունենք նման անողնաշար իշխանություն, ապա նրանք կանեն այն, ինչ իրենց կթելադրի Ռուսաստանը»:

«Հայաստանին, բնականաբար, օգուտ կլինի, բայց իմ կարծիքով՝ ավելի օգուտ կլինի Վրաստանի համար, քանի որ Եվրոպայից դեպի արևելք գնացող բոլոր օդանավերը կանցնեն Ուկրաինայի օդային տարածքով, ապա կմտնեն Վրաստանի օդային տարածք և Ադրբեջանով կգնան: Հայաստանի դեպքում ընդամենը մի քանի թռիչք կարող է ավելանա դեպի հարավ՝ Իրան, Արաբական Էմիրություններ և մի քանի այլ երկրներ: Այնպես որ, եթե Ռուսաստանը փակի իր օդային տարածքը, ապա դա մեծ օգուտ կբերի հենց Վրաստանին և Ադրբեջանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի նախկին պետը՝ հավելելով, որ եթե Եվրոպան էլ իր հերթին փակի իր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, ապա Ռուսաստանը լրիվ կվերանա: Եթե կարողանա, ընդամենը մի քանի ներքին չվերթ կիրականացնի:

«Պատժամիջոցների արդյունքում մի ավիաընկերություն՝ «Դոբրոլյոտը» տուժեց, և արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ է կատարվում Ռուսաստանում: 17 հազար տուրիստներ չեն կարողանում վերադառնալ: Ընկերությունը սնանկացել է և որևէ գործարք չի կարողանում կատարել: Ավելին ասեմ՝ եթե միայն «Այրբաս»-ն ու «Բոինգ»-ը հրաժարվեն պահեստամասեր տրամադրել ռուսական ավիաընկերություններին, ապա նրանք լրիվ կկանգնեն փակուղու առաջ»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե անգամ Ռուսաստանը գնա նման քայլի, ապա Եվրոպան ավելի խիստ պատժամիջոց կարող է կիրառել: Մասնավորապես Արևմուտքը կարող է անջատել ռուսական ինտերնետը, որը կլինի Ռուսաստանի վերջը: «Ինտերնետը փակելուց հետո, իսկ Ամերիկան նման հնարավորություն ունի, Ռուսաստանը կհայտնվի ոչ թե միջնադարում, այլ քարե դարում: Պատկերացրեք, որ Ռուսաստանի ինտերնետը մի ժամով փակվի, ապա ոչ մի օդանավ, ոչ մի ուղևոր չի կարող տեղաշարժվել, տոմս գնել, ոչ մի գործարք չի կարող կատարվել, այսինքն՝ իսկական աղետ կլինի Ռուսաստանում: Սակայն Արևմուտքը դեռ չի ուզում ավելի կոշտ քայլերի գնալ: Իսկ այդ կոշտ քայլերի դեպքում գալու է Ռուսաստանի փլուզումը, որովհետև ինքը Սովետական Միության ավելի նեղացած մոդելն է, և տա Աստված, որ տեսնենք այդ օրը»,- նկատեց Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում