Իսպանական անշարժ գույքը Եվրոպայում ամենաէժաններից է, նշում է իսպանական մամուլը՝ հիմնվելով Casaktua.com պորտալի անցկացրած ուսումնասիրության տվյալների վրա:
Իսպանիայի զարգացման նախարարության վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակն ավարտվել է մեկ քառակուսի բնակելի տարածքի համար 1459 եվրո ցուցանիշով: Այս գնահատականներով երեք ննջարանով ստանդարտ 90քմ բնակարանը 131 310 եվրո արժե:
Իտալիայի կառավարության տվյալներով, ստանդարտ բնակարանի մեկ քառակուսին 2119 եվրո արժե, Ֆրանսիայում այդ ցուցանիշը 2250 եվրո է:
Ինչ վերաբերում է Բրիտանիային, ապա այստեղ բնակարանների գինը կայուն բարձր է: Մեկ ստանդարտ բնակարանը Անգլիայում 324 190 եվրո արժե:







































