Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռուսաստանում շուտով կսկսվեն պրոցեսներ. գիտակցելով, թե ինչ է սպառնում Հայաստանին՝ պետք է փորձենք հավաքվել

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայոց համազգային կուսակցությաննախագահ Արարատ Զուրաբյանը:

-Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ միջազգային մեծ պատժամիջոցներ են կիրառվում: Եվրամիությունը, Միացյալ Նահանգները պատժամիջոցների երրորդ փաթեթը այս շաբաթ գործի դրեցին և սպասվում է, որ նոր պատժամիջոցներ կարող են գործադրվել: Համենայնդեպս, ԵՄ տարբեր երկրների առաջնորդներ կոչ են անում շարունակել պատժամիջոցների կիրառումը՝ նաև երրորդ երկրներին կոչ անելով միանալ այդ պատժամիջոցներով, և անուղղակի Հայաստանը՝ որպես Ռուսաստանի գործընկեր կամ տարածաշրջանում կարևոր դաշնակից, արդեն իր երկրում, երկու երկրների դեսպանատների մակարդակով զգուշացումների փոխանակում ստացավ, որը մեզ իսկապես մտածելու տեղիք պիտի տա: Որքան էլ այդ բանկերն ու կազմակերպությունները համարվում են Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություններ, այնուամենայնիվ, դրանց նախնական կապիտալն ու սեփականատերերը կազմակերպություններ են կամ անհանտներ, ովքեր ևս այս պատժամիջոցների ցանկում են: Ի՞նչ պիտի անի Հայաստանը այս հանգրվանում և որոնք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքական գործողություններն ու քայլերը:

Մի բան ակնհայտ է՝ Հայաստանն ուներ ընտրության հնարավորություն՝ գնալ մի ճանապարհով, որը որ կարող էր ապագա ապահովել Հայաստանին: Սեպտեմբերի 3-ից հետո այդ պրոցեսը կանխվեց: Փաստորեն, մեկ օրվա մեջ մենք շրջադարձ կատարեցինք դեպի Եվրասիական միություն, և դա որոշակիորեն նոր իրավիճակ ստեղծեց Հայաստանի համար: Ես կարծում եմ, որ առ այս պահը մենք փրկվել ենք միայն նրա համար, որ տարիներ շարունակ մասնակից ենք եղել եվրոինտեգրման պրոցեսին, և կարծում եմ, որ միջազգային խաղացողները, այսինքն՝ Արևմուտքը, հստակ պատկերացնում էր, որ Հայաստանը ցանկանում էր այս ճանապարհով ընթանալ, բայց Ռուսաստանը ճնշումների միջոցով կարողացավ հասնել իր ուզածին և մի տեղ մի քիչ մեղմված է: Բայց կարծում եմ, որ սա շատ կարճ կտևի, որովհետև այն սահմանափակումները, որոնք որ տեղի են ունենում Ռուսաստանում, վկայում են այդ մասին: Ընդ որում՝ այս տիպի, նման մակարդակի սանկցիաներ անհիշելի ժամանակներից չեն եղել և թե ուր կտանեն, շատերն այս հարցի վերաբերյալ շատ պարզունակ դիրքորոշում ունեն: Ես լսում եմ առաջին փորձագետների, քաղաքական գործիչների ելույթներ, որոնք, կարծում եմ, որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, և չեն պատկերացնում, թե ինչպիսի անկում է լինելու Ռուսաստանում, և ինչ աղետալի է լինելու այս ամենը, եթե այսպես շարունակվի: Եվ առաջին հերթին մենք մի բան պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են միլիոնավոր հայեր, որոնց տրանսֆերտների հաշվին Հայաստանը կարողանում է ինչ-որ կերպ ցեխից դուրս գալ: Այստեղ ևս մենք լուրջ պրոբլեմ ունենք: Բայց այս ամենի մասին մենք մշտապես նախազգուշացրել ենք, մշտապես ասել ենք, որ պետք է դիվերսիֆիկացնել քաղաքական մոտեցումները, ահազանգել ենք տարիներ շարունակ, բայց միևնույն է՝ մեր իշխանությունները և, ինչու չէ, ընդդիմության մի ակտիվ զանգված գնացել է այս ճանապարհով, և ունենք այն, ինչ ունենք: Ես կարծում եմ, որ շատ բարդ է լինելու, և եթե Ռուսաստանը մեծ պետություն է, կարող է փակվել, ինքնապարփակվել, 1-2 տարի էլ խոր անկմանը դիմանալ, ապա Հայաստանի համար սա իրոք աղետ է լինելու:

-Օրինակ, Միացյալ Նահանգները զգուշացնում են, որ այս անհատների, այս բանկերի հետ գործակցությունը իրենց համար բավական լուրջ և զգուշավորության հատուկ դիտողություն է արվում: Այն դեպքում, երբ այդ կազմակերպությունների միջոցով Հայաստանում տարեկան շրջանառվում են լուրջ գումարներ: Գուցե սա նաև զգուշացում է, որպեսզի Ռուսաստանում գործող հայ օլիգարխները չփորձեն այս խողովակներն օգտագործելով իրենց միջոցները տեղափոխել Հայաստան կամ փորձեն օրինականացնել իրենց միջոցները: Որո՞նք են լինելու Հայաստանի մարտահրավերները:

-Մենք ունենք մի այսպիսի վիճակ, որը ամբողջությամբ չի փոխվել, բայց փոփոխությունը ակնհայտ է գոնե: Նույն Իրանի պարագայում Հայաստանին դեռևս թույլատրվեց խողովակ անցկացնել, դիվերսիֆիկացնել, որը մենք նորից շատ ապաշնորհ կերպով կորցրեցինք այդ դիվերսիֆիկացիայի հնարավորությունը և նվիրատվություն կատարեցինք: Այս պարագայում մեր իշխանությունները և քաղաքական ուժերը խորությամբ չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում, և խորությամբ չեն կարողանում գիտակցել, թե ինչ է տեղի ունենալու, որովհետև պատահական չէ, որ արդեն իսկ դեսպանատների մակարդակով գնաց այս պրոցեսը: Դա առաջին ձայներն են, բայց դա գնալով խորանալու է: Ռուսաստանը դեռևս չի փոխել իր քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ կամ չի կարող վերադարձնել այն ինքնաթիռն ու մարդկանց կյանքը, որոնց կործանեց:

-Կամ զիջում ասելով հասկանում է, որ շատ լուրջ հետևանք է ունենալու երկրի ներսում: Այսինքն՝ Պուտինը հասկանում է, որ գնալ զիջման Արևմուտքին և դուրս գալ Ուկրաինայի հարավ-աևելքից, ահավոր շարժում է առաջացնելու հենց իր դեմ երկրի ներսում:

Արձանագրենք մի բան, որ Պուտինի ամբողջ կրեդոն եղել է հետևյալը, որ ներքին աուդիտորիայի համար նա եղել է մի մարդ, որ հավաքագրում է այդ բոլոր պետությունները, ուժեղացնում է Ռուսաստանը և այլն, և այլն: Դա ուղեկցվեց նաև այս տարիներին էներգակիրների գնի աճմամբ, որը թույլ տվեց քայլեր ձեռնարկել և այլն, և այլն: Բայց հիմա նա կանգնած է երկընտրանքի առաջ: Քայլ աջ, քայլ ձախ՝ երկուսն էլ կործանարար են: Որովհետև մի դեպքում պետք է հրաժարվի Ուկրաինայից, մյուս դեպքում պետք է Ռուսաստանում ներքին խժդժություն ստանա, որովհետև այդ հասարակությունը չի կարող ընդունել պարտվող կայսրի և պարտվող կայսրին սկսում են հետապնդել: Այստեղ շատ բարդ իրավիճակ է: Ես կարծում եմ, որ մեր պաշտոնական, քաղաքագիտական միտքը կհայտարարի, որ առանձնապես բան չի կատարվում, որ Ռուսաստանը շատ հզոր է, այս ամենը կանցնի և այլն, և այլն: Ընդ որում՝ կհիշեն, որ Արևմուտքից են եկել բոլոր բացասական բաները աշխարհում և տարածաշրջանում: Ինչևէ, եթե ողջամիտ էլ չլինեն, ապա ես կարծում եմ, որ կյանքն ինքը կկանգնեցնի մի իրավիճակի առջև, որը ապացույցը կլինի, որ այս ճանապարհը սխալ է: Ընդհանրապես, մի բան ակնհայտ է, որ այստեղ քաղաքակրթության ընտրության հարց է՝ գնում ես դու դեպի լույս, թե գնում ես դեպի խավար: Հիմա այսօր Հայաստանի իշխանությունները մեր ժողովրդին տանում են դեպի խավար, իսկ «խավարը» այսօր մի վայրիվերումների մեջ է, որը կործանարար է թե իր համար, թե մեր համար:

-Այն, ինչ հրապարակի վրա է, Դուք ասացիք, իսկ ներքին քաղաքական որոշումների առումով, դիվերսիֆիկացնելու համար քաղաքական վեկտորի ընտրությունը և աշխատելու ու այսօր խորացնելու ԵՄ-ի, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները: Գուցե Հայաստանը նաև այսպիսի քայլերի պետք է դիմի, որ կարողանա գոնե ռուսական փլատակների տակ չմնա:

Հիմա ամբողջ պրոբլեմը նրանում է, որ դրա համար պետք է իշխանություն, որ գիտակցում է այս ամենը, իշխանություն, որ պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի և շատ արագ գործընթացներին մասնակցի:

Այսինքն՝ գոնե հրապարակի վրա գտնվող ուժերը պետք է այսպիսի խորհուրդներով, կոչերով հանդես գան:

Մենք մի պրոբլեմ էլ ունենք Հայաստանում, որ ներկայիս իշխանություններից բացի, այդ ոչ իշխանական ուժերը, որոնք ընդդիմություն էլ չեն, մարգինալ են, ավելի հակված են Ռուսաստանին ծառայելու: Այստեղ գործում է հստակ շանտաժի քաղաքականություն, որ եթե դու չկատարես ռուսական պատվերը, մենք քեզանից լավ կկատարենք ու քեզ կհեռացնենք: Ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 3-ից առաջ նրանք հայտարարություններ էին անում, որ աշնանը մենք սկսելու ենք հուժկու գործընթացներ և այլն, և այլն: Սերժ Սարգսյանը գնաց ու խոնարհաբար ստորագրեց այն փաստաթուղթը, որը ստորագրեց, և դրանից հետո ամեն ինչ ավարտվեց: Այս ոչ իշխանականները մոռացան, որ Հայաստանում կան խնդիրներ: Հիմա այս ճանապարհով մենք գնում ենք դեպի կործանում և դա չգիտակցելը անհասկանալի է:

Մենք գործ ունենք նաև արևմտամետ հասակության հետ՝ փոքրաթիվ, մտածող, երկրի զարգացումներին հետևող: Ինչ-որ մի օրակարգ առաջարկել հանրությանը և դառնալ գործընկեր Արևմուտքի համար, որպեսզի Արմուտքը ևս հասկանա, որ Հայաստանում ամեն ինչ կորսված չէ, որ ամեն ինչ չի ավարտվում այս իշխանությամբ և չորս ոչ իշխանական ուժերով, որ այստեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են զարգացումների ողջ լրջությունը, որոնց հետ նրանք կկարողանան իսկապես գործ ունենալ:

Բնականաբար, օրակարգը ձևավորելը իրականում մեծ բարդությունների հետ է կապված: Պետք մի քիչ ողջամիտ լինենք, ազնիվ և ասենք այն, ինչ որ առկա է, ոչ թե ասենք, որ մենք ցանկացած պարագայում ունենք լուծումներ, չնմանվենք այն մարդկանց, ովքեր հայտարարում էին, որ օր առաջ արտահերթ ընտրություններ են անցկացնելու, ևս մեկ զարկ և այլն: Մի բան ակնհայտ է, որ պետք է փորձենք հավաքվել բոլոր այն անհատներով, հասարակական կազմակերպություններով, քաղաքական ուժերով, ովքեր գիտակցում են, թե ինչ է սպառնում Հայաստանին, և որոնք որ իրենց քաղաքակրթական ընտրության մեջ ընտրում են ընդհանրապես լույսը: Եվ, բնականաբար, սա պրոցես է, որը պետք է իրականացվի: Ես կարծում եմ, որ շատ շուտով Ռուսաստանում կսկսվեն պրոցեսներ: Մենք՝ որպես քաղաքական մարդիկ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետք է գանք կոնսենսուսի և գտնենք մի հարթակ, որտեղ այդ համագործակցությունը հնարավոր կլինի: Բնականաբար, մենք, որպես քաղաքական միավոր, առանց հավակնությունների, առանց հավակնության դրոշակակիրը լինելու, կփորձենք նպաստել այդ գործընթացին, որպեսզի այդ հարթակը կայանա: Նման իրավիճակ Հայաստանում չի եղել, նույնիսկ այն ծանր տարիներին, հոկտեմբերի 27-ից հետո և դրան հաջորդող ժամանակահատվածում: Հիմա Հայաստանում ինչ-որ ռուսական իդիլիա է: Նայում ես՝ զարմանալի է, բայց, ցավոք, մեր իրողությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում