Անգլիական «Արսենալ»-ի պաշտպան Տոմաս Վերմալենը բարեհաջող բուժզննում է անցել կատալոնական «Բարսելոնա»-ում:
Վերմալենը բուժզննում է անցել և լքել է «Կրեու Բլանկա» հիվանդանոցը «Բարսելոնա»-ի տնօրեն Էմիլիո Սաբադելոյի հետ: Սպասվում է, որ մոտակա ժամերին Վերմալենը պաշտոնապես պայմանագիր կստորագրի «կապտանռնագույններ»-ի հետ:
Լրատվամիջոցները նշում են, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 19 մլն եվրո:






































