Friday, 03 07 2026
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով

Թուրքերը կատաղությունից են սպանել մեր տղային. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կիսապատերազմական իրավիճակում կրքոտ քննարկումների պակաս չկա: Հատկապես լսելի է այսօր մեր բանակաշինության ակունքներում կանգնած զինվորականների, հրամանատարների ձայնը: Նրանց մի մասը հանրապետությունով մեկ սահման մեկնողներ է հավաքում՝ կանգնելու համար ջահել զինվորների կողքին: Մյուսներն սպասում են՝ ասելով, որ ֆիդայական ժամանակներն անցել են, ունենք կանոնավոր բանակ, և դիրքերում ազատամարտիկի կարիք չկա: Օրերս մեր թերթում նման հայտարարություն էր արել «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար Կորյուն Ղումաշյանը՝ ասելով. «Ոչ մի ազատամարտիկ թող չհայտարարի, թե դիրքեր է ուզում գնալ, մենք պետություն ունենք, գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար… իսկ ինչ-որ մեկն անուն հանելու համար ասում է, որ ես կարող եմ զորք հավաքել, գնալ ճակատ, ես իրեն ամոթանք կտամ»: Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք գնդապետ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի հետ:

– «Անունով» հրամանատարներին կզգուշացնեի, որ ավելորդ հայտարարություններ չանեն: Հրամանատարներ, որոնք պատերազմի ժամանակ իրենց զինվորները թողած ուրիշ հրամանատարների հույսին՝ փախչում էին, նույնիսկ այն ժամանակ Վազգեն Սարգսյանի հրամանով զինաթափվել են, այսօր քննադատում են տղաներին, որոնք պատրաստակամ են գնալու ճակատ, եթե մեր ներկայությունը պետք է մեր երեխաների կողքին: Երևի նորից վախ կա մեջները, որ իրենց էլ կարող են տանել անհրաժեշտության դեպքում:

– Ո՞ւմ նկատի ունեք:

– Ես չեմ ուզում անուններ տալ, բայց թող հիշեն, թե ինչպես են պատերազմում իրենց զինվորները լքել դիրքերն ու փախել, և մեզ չստիպեն, որ անուններ հրապարակենք: Թող սուս նստեն իրենց տեղերում:

– Երեկ Ադրբեջանում սպանեցին հայ գերուն՝ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին: Դուք կռվել եք այդ վայրերում: Ի՞նչ կարծիքի եք այս միջադեպի մասին:

– Շամշադինի այդ հատվածում շատ է եղել, որ չոբանները անասունը քշել են մի քիչ խորը: Իսկ սպանել են նրան, բնականաբար, կատաղությունից: Քանի որ այս ընթացքում ադրբեջանցիները շատ կոտորվեցին: Մերոնք ուժեղ հակահարվածներ տվեցին, և կատաղությունից, այսօր ով էլ ընկնի ձեռքները, խփելու են:

– Բայց Կարմիր խաչ կա, այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, կանոնակարգեր կան՝ գերիների հետ վերաբերմունքը սահմանող:

– Պատերազմի ժամանակ կանոնները չեն պահում: Կռիվն իր կանոններն ունի: Թուրքը մնում է թուրք: Կամ՝ ո՞վ է հարցում անելու թուրքերից, թե ինչու են սպանել, հետազոտելու, թե ինչից է մահացել: Այսօր այն վիճակն է՝ դրած խփում են մեր դիրքերին, դիվերսիոն գործողություններ են անում, զինվորներ են սպանում: Այսօր մեծ երկրները նստած՝ լուռ նայում են:

– Դուք Արմավիրի մարզում հավաք եք կազմակերպել Ձեր ջոկատայինների: Կարծում եք արդեն կռի՞վ է, կա՞ դրա անհրաժեշտությունը:

– Կռիվն սկսվում է էն ժամանակ, երբ որ քո պաշտպանության նախարարությունը «պավեստկա» է բաժանում: Այսօր մեր պահանջը դեռ չկա: Փառք զինվորներին, որ այսօր իրենց գործն անում են ու շատ լավ: Էսօր թուրքերն էսքան գոռում-գոչում են, բայց իրենց օպերացիաները «պրավալ» են տալիս: Իսկ մերոնք մտնում են, գործն առանց շուխուռի անում են, հետ են գալիս: Բայց պետք է պատրաստվել, որ պետք եղած դեպքում մենք գնանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում