Դարպասապահ Պեպ Ռեյնան պայմանագիր կստորագրի «Բավարիա»-ի հետ: Այդ մասին հայտնում է գերմանական գրանդի պաշտոնական կայքը:
Իսպանիայի հավաքականի 31-ամյա դարպասապահը հաջողությամբ բուժզննում է անցել մյունխենյան ակումբում: Նշվում է, որ այսօր ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի «Բավարիա»-ի հետ: Հարկ է նշել, որ մյունխենցիները 2 մլն ֆունտ են վճարել դարպասապահի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Ռեյնան վարձավճարով հանդես էր գալիս «Նապոլի»-ում:







































