Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դիետան ընկճախտ է առաջացնում: Այս մասին է գրում The Daily Mail-ը՝ հղում անելով Լոնդոնի Համալսարանական քոլեջի ուսումնասիրությանը:
Փորձագետների խոսքերով՝ քաշի կորուստը մարդկանց ոչ միշտ է երջանկացնում: Ընդհակառակը, նիհարող մարդկանց մոտ տխրության, միայնության և ընկճվածության զգացողություններն ավելի հավանական են, քան նրանց մոտ, ովքեր պահպանել են նախկին քաշը և նույնիսկ ավելացրել են այն, նշում են գիտնականները:
Ուսումնասիրությանը ավելորդ քաշ ունեցող մինչև 50 տարեկան գրեթե 2 հազար մարդ է ներգրավվել, որոնց փորձի սկզբում կշռել են: Նրանց հարցրել են նաև, թե որքան հաճախ են տխրության, միայնության և ընկճվածության զգացողություններ ունենում:
Չորս տարի անց կամավորների 14%-ի քաշը նվազել է առնվազն 5%-ով: Պարզվել է, որ արյան ճնշումը և վնասակար ճարպերի քանակը շատերի մոտ նվազել է, իսկ տրամադրությունը վատացել: Նիհարող մասնակիցների 78%-ը ավելի հակված են եղել ընկճախտի, քան նրանք, ովքեր չեն նիհարել:








































