ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի լեռներում կրոնական փոքրամասնություններին աջակցելու նպատակով քննարկում է երկրի տարածքում ավիահարվածների կամ «օդային կամրջի» հնարավորությունը, հինգշաբթի հաղորդում է New York Times պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին:
Նման հնարավորությունները Օբաման ուսումնասիրում է այն սպառնալիքների ֆոնին, որոնք ուղղված են փոքրամասնությունների հասցեին, պարզաբանում է թերթը: «Հակառակ դեպքում այնտեղ կարող է հումանիտար աղետ լինել»,- հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:









































