Դերասաններ Քևին Սփեյսին և Ջուլյա Լուի-Դրեյֆուսը, որոնք «Խաղաքարտե տունը» և «Փոխնախագահ» սերիալներում մարմնավորել են նախագահներին, դերերով փոխվել են՝ հանուն Entertainment Weekly ամսագրի շապիկի: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Դերասանների լուսանկարներով շապիկները սերիալների պրոմոպաստառների պատճեններն են, սակայն Քևին Սփեյսին հանդես է եկել կին նախագահի դերում, իսկ Ջուլյա Լուի-Դրեյֆուսը փորձել է տղամարդու կոստյում և սանրվածք:
Երկու «նախագահներին» ամսագիրն անվանել է հեռուստասերիալների 25 ամենահետաքրքիր կերպարներից:











































