ԵՄ-ն պատրաստ է Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով հասնել Ռուսաստանի կողմից սահմանված սննդամթերքի ներկրման արգելքի կասեցման: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
«Քաղաքական ենթատեքստով առևտրային մասշտաբային արգելքները հանդիսանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի ուղիղ խախտում, որոնց Ռուսաստանը պարտավորվել է հետևել»,- կարծում է դիվանագետը:
Այդ միջոցառումները մանրամասնորեն կվերլուծվեն, որից հետո համապատասխան հայցեր կներկայացեն Առևտրի համաշխարհային կազմակերպություն:
Աղբյուրի խոսքով՝ Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ երկրներից սննդամթերքի ներկրման ռուսական արգելքը, հենց հրապարակվի արգելքի տակ տակ հայտնված ապրանքների պաշտոնական ցանկը:







































