Դինոզավրերի մասին «Յուրյան դարաշրջանի այգի» դասական ֆիլմի աստղ Ջեֆ Գոլդբլյումը օգնել է Տորոնտոյի նորապսակներին զվարճալի հարսանեկան լուսանկար անել՝ հաղորդում է կանադական National Post-ը:
61-ամյա Գոլդբլյումը ժամանել էր հարսանիքին ընկերուհու՝ 30-ամյա դերասանուհի Էմիլի Լիվինգսթոնի հետ: Լուսանկարիչ Ադամ Բիսենտալը խնդրել է հյուրերին պատկերացնել, որ իրենք փախչում են մահացու վտանգից հանրահայտ ֆիլմի հերոս Յան Մալքոլմի հետ, իսկ հետո լուսանկարի մեջ դինոզավրի պատկեր է ավելացրել:
Հենց Գոլդբլյումը և Լիվինգսթոնը նշանվել էին հուլիսին:










































