YouTube-ում «Ֆերմեր Դերեք Քլինգենբերգ» անվամբ գրանցված Կանզասից ֆերմերը կովերի իր հոտի համար կատարել է նորզելանդացի երգչուհի Lorde-ի Royals երգի քավեր տարբերակը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ֆերմերը նստում դաշտի կենտրոնում գտնվող ծալովի աթոռին և տրոմբոնով նվագում Lorde-ի երգը: Անմիջապես հետո հեռվում հայտնվել են մեկ-երկու կով: Կատարման ընթացքում կովերը աստիճանաբար շատացել են, և նրանք մոտեցել են տղամարդուն:
Տեսանյութը ավարտվում է նրանով, որ կենդանիները կանգնում են ֆերմերից մի քանի մետր հեռավորության վրա և սկսում են երաժշտության հնչյունների ներքո շարժվել:
YouTube-ի օգտատերերը միանգամից գնահատել են ֆերմերի ու նրա կովերի երաժշտական ճաշակը: Հրապարակումից երեք օր անց տեսանյութը հավաքել է 2.5 մլն դիտում:











































