69 տարի առաջ՝ 1945թ. օգոստոսի 6-ին, ԱՄՆ-ը Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը ենթարկեց ատոմային ռմբակոծության:
Ճապոնիայի հակահրթիռային պաշտպանությունը հայտնաբերել էր ռմբարկուներին, սակայն դրանց թվաքանակի քչության պատճառով Հերոսիմայում օդային տագնապը չեղյալ էր հայտարարվել: Հակառակորդին չեն դիմակայել նաև ճապոնական կործանիչները և զենիթային հրետանին:
Առավոտյան 8:15-ին 10 հազար մետր բարձրությունից Հերոսիմայի վրա է նետվել «Մալիշ» ատոմային ռումբը, որը պայթել է 600 մետր բարձրության վրա: Արդյունքում սպանվել կամ անհետ կորել է մոտ 200 հազար մարդ, վիրավորվել կամ ռադիոակտիվ ճառագայթման ենթարկվել մոտ 160 հազար մարդ:







































