London Palestine Action շարժման ակտիվիստները փակել են զենքի արտադրության իսրայելական ֆաբրիկայի բոլոր ելքերն ու Գազայի հատվածում ռազմական գործողությունների դեմ ակցիա են իրականացրել: Ակտիվիստները բարձրացել են շենքի տանիք և մծ Բրիտանիային Իսրայել զենքի մատակարարումը դադարեցնելու կոչով տրանսպարանտ դրել: Ակցիան հեռարձակում է RT Ruptly տեսագործակալությունը:
Ֆաբրիկան պատկանում է իսրայելական Elbit Systems ընկերությանը, որը զբաղվում է տարբեր տեսակի զենքերի մշակմամբ և արդիականացմամբ:







































