1967 թվականի օգոստոսի 5-ին լույս է տեսել «Փինք Ֆլոյդ» ռոք-խմբի առաջին ալբոմը՝ The Piper At The Gates of Dawn, որն իր մեջ ներառում էր 11 ստեղծագործություն: Ալբոմը՝ թողարկված կիթառահար Սիդ Բարեթի կողմից, բրիտանական հիթ շքերթներում զբաղեցրել է 6-րդ տեղը:

Նշենք, որ «Փինք Ֆլոյդ» խումբը ձևավորվել է 1960-ականների կեսերին՝ Լոնդոնում: Դրա անդամներն էին՝ կիթառահար և երգիչ Սիդ Բարեթը, բաս կիթառահար Ռոջեր Ուոթերսը, թմբկահար Նիք Մեյսոնը և Ռիք Ռայթը (ստեղնաշարային գործիքներ):









































