ԱՄՆ-ում գործարկվել է աթեիստներին նվիրված հեռուստակայան՝ Atheist TV- ն։
Երկրում տեղի են ունենում ակցիաներ հաջակցության նոր հաղորդակի, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց համար դժվար է հրապարակավ խոստովանել, որ չեն հավատում Աստծուն։
«Երբեմն որոշ բաներ պետք է բարձրաձայն արտասանվեն, և դրանք անհրաժեշտ է պաշտպանել, անգամ եթե համակրանք չեն վայելում։ Բոլոր ծպտյալ աթեիստների´ն, դուք միայնակ չեք, դուք արժանի եք հավասարության»,- ասել է «Ամերիկայի աթեիստներ» կազմակերպության նախագահ Դևիդ Սիլվերմանը։
Համաձայն Pew Research կենտրոնի վերջերս անցկացրած հետազոտության՝ ամերիկացիները աթեիստ նախագահի փոխարեն կնախընտրեին մարդու, որը 70-ն անց է և երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ, կամ բացահայտ հոմոսեքսուալիստի։








































