Google ընկերությունը նախատեսել է Google+ին զրկել ֆոտոհոսթինգի գործառույթներից՝ դրանք հանձնելով լիովին նոր ծառայության։ Նախագծի աշխատանքային անվանումն է Google+Photos (Google+Լուսանկարներ), հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։ Հնարավոր է, որ դրանից կարող են օգտվել նույնիսկ նրանք, ովքեր սոցցանցում օգտահաշիվ չունեն։
Google-ն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել առանձին գործառույթներ Google+ից առանձնացնելու ուղղությամբ։ Ավելի վաղ նա կատարեց Hangouts տեսահաշվարկը, որը հասանելի է սոցցանցում չգրանցված բիզնես օգտատերերին։









































