ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն այսօր հակառակորդի դիպուկահար կրակից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կ-ստ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: ՊՆ-ը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին»:







































