Պատմության մեջ առաջին անգամ աշխարհում Android հիմքով ավելի շատ սարքեր են օգտագործվում, քան iOS-ով՝ ասվում է Net Applications կայքում:
Ըստ բերված վիճակագրության՝ ամբողջ աշխարհում օգտատերերի մոտ 44,62%-ը հուլիսին Android հիմքով սարքեր է օգտագործել, իսկ iOS հիմքով սարք օգտագործողների թիվը նվազել է մինչև 44,19%:
Ենթադրվում է, որ տոկոսային հարաբերությունը կարող է նորից լինել Google-ի օգտին, երբ Apple-ը սեպտեմբերի սկզբին ներկայացնի iPhone 6-ը: Սակայն պլանշետների շուկայում iOS հիմքով սարքերը լրջորեն զիջում են, և iPad-ի նոր մոդելների թողարկումը դժվար թե լրջորեն ազդի իրավիճակի վրա:










































