Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զինված ուժերի Միացյալ շատբի պետի պաշտոնում գնդապետ Իրակլի Ձնելաձեին ներկայացնելիս հայտարարել է, որ Վրաստանի նախագահն ու կառավարությունը պետք է կարողանան համատեղ աշխատել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղվածությունը շարունակելու համար.
«Ես տվյալ հարցով կառուցողական խոսակցություն եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ: Պաշտպանության նախարարությունն էլ ունի նույն դիրքորոշումը, որ պետք է շարունակել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին:
Ես կարծում եմ, որ մենք մեր ձեռքում ենք պահում բոլոր հաղթաթղթերը՝ հոկտեմբերի 1-ից հետո առաջխաղացում գրանցելու համար: Սակայն ի հայտ եկան որոշակի բարդություններ (ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի վրացական այցի հետաձգումը): Ես կարծում եմ, որ եթե վերջին ժամանակներս առաջանան ինչ-ինչ բարդություններ՝ կապված ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հետ, ապա մենք պետք է հաղթահարենք դրանք:
2014 թվականին Չիկագոյում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի ընդլայնման գագաթնաժողովը, և ես հուսով եմ, որ Վրաստանը մինչ այդ կլինի լավ վիճակում՝ հայտնվելու համար ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդ խմբում»:








































