Wednesday, 22 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

«Մենք ո՞վ ենք, եթե էս երկրում Վարդան կա, Լիսկա կա…». Հրապարակվեց Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի սպանության գործով որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հարություն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Ըստ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի՝ Հարություն Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ: Հարությունի հայրը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը գնացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակ՝ այդ հարցով խոսելու, բայց Ղուկասյանը, դեմ լինելով, նրան դուրս է հրավիրել աշխատասենյակից:

Սամվել Սարգսյանը, չհրաժարվելով որդուն քաղաքապետի դստեր հետ ամուսնացնելու մտքից, հանդիպել է Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գևորգի հետ: Վերջինս ասել է, որ եղբոր դուստրը ամուսնանում է այլ անձի՝ Կարեն Եսայանի հետ:

Սամվել Սարգսյանը այդ մասին ասել է իր որդի Հարությունին, նշել է, որ նշանակված է Ղուկասյանի դստեր ու Եսայանի նշանադրության օրը:

Հարությունը վիրավորված է համարել իրեն, ըստ դատական ակտի՝ «խանդել է» ու, հենց այդ հողի վրա էլ որոշել է սպանել Կարեն Եսայանին՝ նշանադրությունը խափանելու համար:

Համաձայն դատական ակտի՝ Հարությունն իր «Մերսեդեսով» մի քանի օր հետևել է Կարենին ու Ղուկասյանի դստերը՝ իր մեքենայի վրա նախապես տեղադրելով այլ համարանիշ:

2012 ապրիլի 11-ին Հարությունը տեսել է, որ Կարենն ու ընկերը իրենց մեքենաներով գնացել են ավտոլվացման կետ: Սարգսյանը գաղտնի հետևել է անցուդարձին, տեսել, որ Կարեն Եսայանը ավտոլվացման կետում թողել է իր մեքենան ու ընկերոջ մեքենայով ուղևորվել վարսավիրանոց:

ՀարությունՍարգսյանը շարունակել է հետևել:

Կարեն Եսայանը վերադառնալով՝ անձրևային եղանակի պատճառով որոշել է մեքենան այդ գիշեր թողնել ավտոլվացման կետում:

Հաջորդ օրը՝ 2012 թվականի ապրիլի12-ի վաղ առավոտյան Սարգսյանը ավտոլվացման կետում աշխատանքը սկսվելուց մեկ ժամ շուտ է եկել, հետո էլ երկու ժամ սպասել է Եսայանի գալուն:

Եսայանը եկել է, վերցրել իր մեքենան: Սարգսյանն իր մեքենայով ընթացել է նրա հետևից:

Ճանապարհին Սարգսյանը ազդանշանով կանգնեցրել է նրան, ինչ-որ բան խոսել հետը:

Գնալով պայմանավորված վայր՝ նա իր մոտ եղած հրազենից Կարեն Եսայանի գլխի շրջանին մեկ կրակոց է արձակել, սպանել նրան, վերադարձել, նստել իր մեքենան: Նա փոխել է համարանիշը, հագուստը, ապա Բավրայի մաքսակետով մեկնել է Վրաստան ու երեք ժամ անց վերադարձել է Գյումրի:

Սարգսյանը ճանապարհին պարբերաբար հեռախոսով խոսել է իր հարազատների հետ, ասել, թե գործով Վրաստան է գնում:

Ըստ դատական ակտի՝ Հարություն Սարգսյանը նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Նա մաքսային կանոնները խախտելով ներմուծել է «Մերսեդես» ավտոմեքենաներ և իրացրել է՝ պետությանը նյութական վնաս պատճառելով:

Հարություն Սարգսյանը վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման: Ընդհանուր իրավասության դատարանը նրան 1 տարով զրկել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հարություն Սարգսյանի շահերի պաշտպանները վերաքննիչ բողոք էին բերել՝ պահանջելով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քրեական գործի վարույթը կարճել, դադարեցնել Սարգսյանի քրեական հետապնդումը: Պաշտպանները մատնանշել էին բազմաթիվ խախտումներ, որոնք, իրենց կարծիքով թույլ էին տրվել նախաքննական մարմնի ու ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց այս գործով իր որոշումը:

Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ:

Հարություն Սարգսյանի հարազատները վրդովվեցին. «Մենք ո՞վ ենք, եթե էս երկրում Վարդան կա, Լիսկա կա… Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, մեր գործով նախագահող Մարտին Սարոյանն ասել են, որ իրենց դատավճիռը համաձայնեցված է վերևների հետ, վերևներից տրված պատվեր է, ոչինչ չի փոխվի: Էդպես էլ եղավ… Ինչպես Հայաստանի քաղաքացիներն են իրենց սոցիալական հարցերի լուծման համար դեգերում օտար ափերում, մենք էլ ենք ստիպված արդարությունը օտար ափերում որոնելու…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում