Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բաքվին հանձնարարված առաջադրանքը` ստեղծել նախապատերազմական իրավիճակ. «Ազդակ»

Արցախ-Ադրբեջան-ՀՀ շփման գծերի կամ ընդհանրապես սահմանային գոտիների վրա արձանագրվող հրադադարի խախտումները թևակոխել են նոր փուլ։ Թվում է, որ խոսքը խախտումների հերթական բնույթի մասին չէ, որքան նախապատերազմական իրավիճակի ստեղծման փորձի` Ադրբեջանի կողմից։

Որոշ առումով ներքին սպառման, շատ աւելի համոզիչ`տարածաշրջանում արձանագրվող իրադրությունների ընդհանուր մթնոլորտից մեկնած, համենայնդեպս, Բաքուն համարձակ քայլեր է առնում ստեղծելու համար նախապատերազմական իրավիճակի ընդհանուր մթնոլորտ։ Հայկական կողմից կան ոչ միայն համարժեք պատասխաններ, այլ ավելին, համարժեքից անդին, պատժիչ գործողություններ, խիստ հակահարվածներ, սպանված ադրբեջանցի զինվորների բազմապատկվող թվեր։

Ի՞նչն է տակաւին, որ հակառակ հետախուզական ներթափանցման բոլոր գործողությունների ձախողմանը, հակառակ դիրքերի կորստին և հակառակ սպանվածների թվի աճին, Բաքուն շարունակում է ռազմական այս վարքագիծը։ Որքան էլ, թե՜ իր հասարակության և թե՜ միջազգային հանրության համար, ադրբեջանական քարոզչամեքենան խեղաթյուրված ներկայացնի պատահարները, այնուամենայնիւ իր ձեռնարկած գործողությունների անարդյունավետությունն ու սպանված զինվորների աճող թւերը կարող են բումերանգի ազդեցություն ունենալ ներադրբեջանական շրջանակներում։ Ուրեմն`դարձեալ հանկերգվող հարցումը. ինչո՞ւ է ադրբեջանական գործողությունների այս թափը։

Արդեն պաշտոնականացած է, որ օգոտսոսի 8-ին կամ 9-ին, երկարատև ընդմիջումից հետո տեղի կունենա նախագահներ Սարգսյան-Ալիև հանդիպումը։ Հանդիպման նախօրեին գերլարված իրավիճակի կամ ուղղակի նախապատերազմական իրավիճակի ստեղծումը առաջադրանք է. գուցե ոչ զուտ ադրբեջանական առաջադրանք։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի պաշտոնական հայտարարությունները ստեղծված իրավիճակի մասին համընկման բաժիններ ունեն իհարկե։ Այս օրինաչափությունը պետք է հարգվի, որովհետև երկուսը Ֆրանսիայի հետ միասին, ստանձնել են միջնորդական առաքելություն արցախյան հակամարտության բանակցություններում։ Ակնկալելի էր, որ երկուսի հայտարարություններում բացակայեր կողմի վերագրումը և ընդգծվեր մտահոգված լինելու փաստն ու ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։

ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության այս բաժինը որոշ դիտարժան նշանակություն կարող է ունենալ. «Պատասխան գործողությունները և բռնության աճը ավելի են դժվարացնում խաղաղ կարգավորման հաստատումը»։ Վաշինգտոնի այս տրամաբանությամբ, եթե պատասխան գործողություններ կան, ուրեմն նախահարձակ գործողություններ պետք է եղած լինեն։ Ենթադրվում է, որ Վաշինգտոնը իրազեկ է, թե ո՞վ է նախահարձակը և ո՞վ է պատասխանողը։ Բայց առանց նախահարձակ կողմը քննադատելու պատասխանող կողմի վրա պատասխանատվություն բարդելը թե` դժվարացնում է խաղաղ կարգավորման հաստատումը, առնվազն մտածելու տեղիք է տալիս, քաղաքական հետաքրքիր այս տրամաբանության մասին։

ԱՄՆ պետքարտուղարությունը նաև կոչ է անում երկու նախագահներին հնարավորինս շուտ հանդիպելու։ Հնարավորինս շուտը արդէն 4 օր հետո է։ Այն, ինչ որ իբրև կոչ բացակայում է Մոսկվայի հրապարակած հայտարարությունում։

Հիմա լուսարձակի տակ կգա նաև այլ կարևոր մի հանգամանք։ Միջնորդ երկրներից երկուսը երրորդի դեմ որոշել են դիմել պատժամիջոցների։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային քաղաքականության առաջնորդ ԱՄՆ-ը հաւաքագրում է այլ պետություններ, որոնց կարգին իհարկե ԵՄ-ի երկրները և դրանցից առաջինը Ֆրանսիան։ Իրար դեմ սառից դեպի գաղջ պատերազմի անցած երկրները միասնաբար ստանձնել են միջնորդություն` խաղաղորեն կարգավորելու նախապատերազմական մի իրավիճակ։ Այս հանգամանքների ստեղծած համապատկերի ճիշտ ընկալումը գուցե օգտակար կլինի հասկանալու Բաքվի գերաշխուժացումը և միջնախագահական ձևաչափով կայանալիք հանդիպման նախօրեին նախապատերազմական իրավաճակի ստեղծման փորձերը։

Ահա ճիշտ այստեղ է, որ եթե համոզումը կա, որ ա՜յս է առաջադրանքը` իբրև հանձնարարական տրված Բաքվին, հայկական կողմը այդ մթնոլորտի տեղեկատվական բաժնի ստեղծմանը չնպաստելու զգոնությունը պիտի ցուցաբերի։ Նկատելի է թե՜ Արցախի և թե՜ ՀՀ-ի պաշտպանության նախարարությունների մամուլի հրապարակումներով փոխանցված ուղերձների զսպվածությունը, ուղղակի թե անուղղակի։ Հայկական բանակը գերսթափ վիճակում է և ձախողեցնում է Բաքվի ձեռնարկած ներրթափանցման բոլոր գործողությունները։ Հայկական կողմը շարունակում է ընդգծել իր և միջնորդական կառույցների կողմից առաջարկված և ադրբեջանական կողմից մերժված կարգավորման խաղաղ ճանապարհները, միաժամանակ պարզ դարձնելով, որ հետզհետե ավելի պիտի խստացնի նման սադրանքներին պատասխանելու իր ոճը։

Իր խիստ կեցվածքով միաժամանակ Երևանը հասկացնում է, թե հնարաւոր չէ ուժի լեզվով իրեն դիվանագիտական-քաղաքական զիջումներ պարտադրել, մյուս կողմից Արցախի տարբեր պաշտոնական ներկայացուցիչներ ավելի և ավելի ամուր կերպով ընդգծում են, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂՀ-ի համար ընդունելի չեն. մասնաւորաբար ընդունելի չէ ներկայիս ձևաւորված սահմաններից որևէ չափով նահանջ։

Իրավիճակը լարված է, բայց հայկական ուժերի կողմից վերահսկելի։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում