Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Արդարադատության նախարարը ծանոթացել է սյունեցիների խնդիրներին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր:

Մարզային հանդիպումների առաջին օրը նախարարը Գորիսի քաղաքապետարանում ընդունել է քաղաքացիներին: Մարդիկ ներկայացրել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին: Քաղաքացիների խնդիրները, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև բնակտարածքների օգտագործմանը, վարկերի ժամանակին մարմանը և ՀՀ արդարադատության նախարարության լիազորություններից դուրս այլ հարցերի: Ներկայացված մյուս բոլոր խնդիրները նախարար Հովհաննես Մանուկյանը քննարկել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ՝ փորձելով գտնել լուծման ուղիներ:

Նախարարի հաջորդ այցը ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ն էր, որտեղ, պայմաններին ծանոթանալուց հետո, նախարարը հանձնարարականներ է տվել հիմնարկի պետին և այցելել Սյունիքի մարզի առաջնորդարան:

Հայր Մակարի հետ քննարկվել են մարզի հոգևոր առանձնահատկությունները: Սրբազանը նախարարին տեղեկացրել է, որ մարզում նախընտրում են նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել չգործող վանքերն ու եկեղեցիները: Առաջնորդարանում նախարարը պատմել է Գորիսի բժշկական կենտրոնում ապաքինվող փոքրիկ Արսենի մոր նամակի մասին: Նամակը նախարարն ստացել էր մարզ մեկնելուց առաջ, որտեղ ասվում էր, որ փոքրիկ Արսենն ունի հենաշարժական խնդիրներ և մայրը նշել էր, որ երեխան հեծանիվ է ուզում: Սրբազանն առաջարկել է միասին այցելել հիվանդանոց:

Երեխաները բարձր տրամադրությամբ են դիմավորել հյուրերին: Հովհաննես Մանուկյանը բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Սրբազանը օրհնել է փոքրիկներին:

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզպետարանում նախարարն ընդունել է մարզի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին և դատարանի ներկայացուցիչներին: Մանրամասն քննարկելով աշխատակիցներին հուզող հարցերը՝ նախարարը խոստացել է դրանք ուսումնասիրել: Մարզային գործընկերները հիմնականում բողոքել են շենքային պայմաններից, գույքի և տեխնիկայի մաշվածությունից: Այս հարցերի շուրջ նախարարը առանձնազրույց է ունեցել մարզպետի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղում ուսումնասիրել խնդիրները և հնարավորինս նպաստել լուծմանը:

Նախարարն ու մարզպետն այնուհետև ընդունել են քաղաքացիներին: Նրանց հիմնական խնդիրները վերաբերել են դատական վեճերին և իրավական այլ հարցերի: Ընդունելությանը հաջորդել է նախարարի և մարզպետի խորհրդակցությունը, որի ընթացքում երկուստեք հանձնարարականներ են տրվել մարզպետարանի և նախարարության աշխատակիցներին:

Կապանից նախարարը գնացել է Արծվանիկ համայնքի ծերերի «Արծվաբույն» տուն-ինտերնատ: Նախարարի այցն աշխուժություն է մտցրել ծերերի առօրյայում, ովքեր հյուրին մաղթել են երկարակեցություն և անփորձանք աշխատանք: Ծերերին հրաժեշտ տալուց հետո Հովհաննես Մանուկյանն այցելել է Ղարաբաղյան հակամարտության տարիներին պատերազմական գործողությունների ժամանակ զոհված, Արծվանիկ գյուղի բնակիչ, ազատամարտիկ Սոս Ղազարյանի տուն: Ազատամարտիկի մայրը իր մտահոգություններն է հայտնել սահմանի վերջին ժամանակների անհագիստ վիճակից և խնդրել նախարարին «լավ պահել մեր երկիրը»…

Սյունիքի մարզային այցի վերադարձի ճանապարհին նախարարն այցելել է Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց, որտեղ մարզում ճանաչված արվեստագետ, ուսուցիչ Աշոտ Ավագյանի հետ ճաշել է և զրուցել մարզի արվեստասեր հասարակության նախասիրություններից և առանձնահատկություններից: Աշոտ Ավագյանը ներկայացրել է իր սաների աշխատանքները՝ ափսոսելով, որ որոշակի տարիքի հասնելով երեխաները կամ դադարում են հաճախել արվեստանոց, կամ մեկնում են և չեն վերադառնում: Արվեստագետ-ուսուցչին նախարարը մաղթել է արժանի սերնդափոխություն: Լեռնահայաստան այցը այսքանով սահամանափակվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում