Դամասկոսում ականանետային գնդակոծման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 23 մարդ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Գրոհայինների հարձակումը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի հարավում: Զոհերի թվում կա 1 երեխա:
Այսպիսով՝ Սիրիայում օգոստոսի 3-ին զոհվածների ընդհանուր թիվը հասել է 44-ի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարական զորքերի կողմից Դումա և Կֆար-Բատնա քաղաքներին հասցրած հարվածների զոհ է դարձել 32 մարդ:









































