Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը և ՊՍԺ-ն չեն կարողանում համաձայնության գալ Անխել դի Մարիայի տրանսֆերի շուրջ:
«Արքայական ակումբ»-ը ցանկանում է Դի Մարիայի տրանսֆերի դիմաց ստանալ 75 մլն եվրո գումար: Ֆրանսիական ակումբն այժմ չի կարող այդքան գումար վճարել, քանի որ կխախտի ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները: ՊՍԺ-ն պատրաստ է սկզբում վճարել 10 մլն եվրո, իսկ գումարի մնացած մասը վճարել միայն 2015 թվականին: Սակայն այս պայմաններին համաձայն չէ մադրիդյան ակումբը:
Հիշեցնենք, որ Անխել դի Մարիան «Ռեալ»-ում հանդես է գալիս 2010 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է 122 հանդիպման՝ դառնալով 22 գոլի հեղինակ:







































