Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենն այս տարի կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ: Նա վնասվածք ունի: Այս մասին հայտարարել է ինքը՝ ֆուտբոլիստը:
«Ոտքիս վնասվածքը գրեթե բուժվել էր, սակայն նորից խնդիրներ կան: Կրկին ցավեր եմ զգում:
Այս պահին չեմ կարող ասել՝ կվերադառնա՞մ արդյոք այս տարի: Այժմ շարունակում եմ անցնել վերականգնողական կուրսը»,- ասել է Ռոբենը:







































