Ջենիֆեր Լոուրենսը և Նիքոլաս Հոլթը երկրորդ անգամ են բաժանվել: Պատճառը դերասանների շատ խիտ գրաֆիկն է, և տարածության մեջ հարաբերություններ պահելը անհնար է դարձել: Հաղորդվում է, որ նրանք լավ ընկերներ են մնում:
Us Weekly ամսագիրը պատմել է հետևյալը. «Նրանք միասին շատ քիչ ժամանակ են անցկացրել: Ջենիֆերի կյանքը նման է փոթորկի: Նախկինում նրանք բաժանումից հետո միացել են, բայց հիմա ամեն ինչ չափազանց բարդ է»:
Նշենք, որ ծանրաբեռնված գրաֆիկը արդեն մեկ անգամ ազդել էր 23-ամյա Լոուրենսի և 24-ամյա Հոլթի անձնական կյանքի վրա: 2013թ. հունվարին նրանք նույն պատճառով բաժանվել էին:
Marie Claire ամսագրին տված հարցազրույցում Ջենիֆերը կիսվել է Նիքոլասի վերաբերյալ իր մտքերով: «Երբ մենք զբաղված ենք, ապա համաձայն ենք փոխադարձաբար իրար չնկատել: Մեզանից ոչ ոք չի գժվում, եթե մյուսը չի պատասխանում հաղորդագրությանը կամ զանգերին: Կյանքը չափազանց ծանրաբեռնված է»,- ասել է նա:














































