Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները ասել են, որ լայն դեմքերով տղամարդիկ հաջողակ բանակցություններ անցկացնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան նեղ դեմք ունեցողները: Երբ բանակցությունները համագործակցություն կամ փողզիջումներ են պահանջում, լայնադեմ տղամարդիկ այդքան մեծ հաջողություն չեն ունենում:
«Մենք առանց դրա մասին մտածելու, ամեն օր բանակցություններ ենք վարում: Դրանք կարող են ոչ միայն բիզնեսի հետ կապված լինել: Օրինակ, կարելի է բանակցություններ վարել ամուսնու կամ երեխայի հետ»,- ասում է հետազոտողներից մեկը:
Meddaily-ի փոխանցմամբ՝ գիտնականները մի քանի փորձեր են կատարել:
Առաջին փորձի ժամանակ լայնադեմ տղամարդկանց բանակցությունների ժամանակ հաջողվել է 2200 դոլարով ավելի մեծ հոնորար ստանալ, քան նեղ դեմք ունեցողներին:
Երկրորդ դեպքում նրանք կարողացել են քիմիական գործարանի վաճառքի համար ավելի մեծ գումար ստանալ, իսկ գործարան գնելիս կարողացել են իջեցնել դրա գինը:
Երրորդ փորձում դեմքի այս երկու ձևը ունեցողներից զույգեր են կազմվել: Նրանցից պահանջվել է գործարքը փակելիս ստեղծագործական որոշում մտածել: Այս դեպքում լայնադեմ տղամարդիկ ավելի քիչ հաջողություններ են ունեցել:










































