Ավելի քան 80 պաղեստինցիներ հինգշաբթի համալրել են Գազայի հատվածում տեղի ունեցած ռմբակոծությունների զոհերի ցուցակը՝ հայտնել են տեղի բժիշկները: Գազայում արդեն 4-րդ շաբաթն է՝ շարունակվում է իսրայելական ռազմական օպերացիան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պաղեստինի առողջապահության նախարարության հաշվարկներով՝ մարտերի 23 օրերի ընթացքում զոհվել է 1440 մարդ, 8295-ը վնասվածքներ են ստացել: Երեկ զոհվածների թվում կա 6 հոգանոց ընտանիք: Ընտանիքը ոչնչացվել է Դեյր Ալ-Բալահ քաղաքում:

Մեկ օրում Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 110 հրթիռ, որից 95-ն ընկել են իսրայելական տարածքում: Դրանցից 6-ը պայթել են բնակավայրերի սահմաններում, ևս 17-ը խփվել են «Երկաթե գմբեթ» ՀՀՊ մարտկոցների կողմից:









































