Friday, 03 07 2026
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա

Մեր երկրում բոլոր կառույցներն էլ գործում են, բայց ո՞նց են գործում, այ դա է խնդիրը. Անդրանիկ Միրզոյան

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել Քննչական կոմիտեի և Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, պաշտոնական անվանացանկը և հաստիքացուցակը, որը թերևս կհաստատվի կառավարության առաջիկա նիստում: Սակայն ինտրիգը շարունակում է մնալ Հովսեփյանի պոտենցիալ տեղակալների շուրջ, որոնց նշանակումը Սերժ Սարգսյանի իրավասությունների շրջանակում է: Իսկ մինչ այդ չեն դադարում շրջանառվել 4 հավանական տեղակալների անուններ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյան, Կորյուն Փիլոյան, Վահագն Հարությունյան, ՀԾՔ նախկին պետ Անդրանիկ Միրզոյան և այլն:

Ինքը՝ Անդրանիկ Միրզոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն նման առաջարկ չի արվել: Իսկ եթե արվի՝ կմտածի: Անդրանիկ Միրզոյանի խոսքերով՝ քննչական կոմիտեն այս տեսքով թերի կառույց է: Ճիշտ կլիներ, որ բոլոր կառույցների քննչական մարմինները միանային: «Ճիշտ կլիներ, որ բոլոր քննչականները միավորվեին: Կարծում եմ, որ դա ժամանակի հարց է: Թե չէ, ինչի է նման, երբ ոստիկանության քննիչը ենթարկվում է ոստիկանության պետին: Չի կարելի այդպես, ըստ էության: Այդ վիճակը հիման շարունակելու է մնալ ԱԱԾ-ում, ՊԵԿ-ում: Բայց դրանք ևս պետք է միավորվեն քննչականում: Դա միանշանակ է: Քննչական մեկ կառույց պետք է լինի, ինչպես աշխարհի մի շարք երկրներում»,- կարծում է Միզոյանը:

Հարցին ի պատասխան, թե իր կարծիքով այս նորաստեղծ կառույցը այս տեսքով, որը գլխավորում է Աղվան Հովսփյանը. կգործի՞, կծառայի՞ այն նպատակին, ինչի համար ի սկզբանե ստեղծվել է, Միրզոյանը նկատեց. «Մեր երկրում բոլոր կառույցներն էլ գործում եմ, բայց ո՞նց են գործում, այ դա է խնդիրը, և թե ինչ մասնագետներ են աշխատում այնտեղ, քանի տարվա աշխատանքային փորձ ունեն»:

Միրզոյանը ողջունում է նույն քննչական կոմիտեում, դատախազությունում կադրային սերնդափոխությունը, երիտասարդ կադրերի ներգրավումը, սակայն կարծում է, որ համակարգին ավելի փորձառու մասնագետներ էլ են պետք: Իսկ փորձառությունը գալիս է աշխատանքային երկար տարիների փորձից: «Իհարկե ողջունելի է սերնդափոխությունը, որ երիտասարդները աշխատեն, ընդգրկվեն: Իհարկե, ծերերին պետք է հանել, բայց ոչ թե հանել ու ուղարկել: Պետք է թողնել, որ այդ ծերերը մինչև թոշակ հասնեն, անցնեն թոշակի ու դուրս գան: Ոչ թե կանչեն ասեն՝ դուրս արի ու գնա: Կարգ կա, այդ փորձառու մասնագետների վրա ժամանակին պետությունը գումար է ծախսել, ուղարկել է ուսման, վերապատրաստման, և հիմա եկել է ժամանակը, որ հատուցի, ծառայի, բայց կանչում ասում են՝ գնա: Սերնդափոխություն պետք է, բայց ոչ թե գերանդին առնեն ու հնձեն: Ջարդել պետք չէ»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը աշխատանքից ազատվեց շատ անսպասելի, Սերժ Սարգսյանի հրամանով: Նրա ազատվելուց հետո շատ վարկածներ շրջանառվեցին, բայց այդպես էլ հստակ պատճառը չնշվեց: Միրզոյանն այդ պատճառների մասին չի ուզում խոսել, այս ընթացքում էլ աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, բայց դեռ հարմար տարբերակ չի գտել: Մեզ հետ զրույցում Միրզոյանն ասաց, որ այս պահին հուշեր է գրում, դրանով է զբաղված: «Այնքան գրելու բան կա, կարդալու բան կա: Զբաղվելու շատ բան կա: Փառք Աստծո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում