Չինացի ցանցահենները տվյալներ են գողացել Իսրայելի երեք պաշտպանական ընկերությունների համակարգիչներից, որոնք առնչվում են երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգին: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը`վկայակոչելով Cyber Engineering Services (CES) ընկերության զեկույցը:
Համաձայն ընկերության տվյալների`Comment Crew անունով հայտնի ցանցահենների խումբը, որը հավանաբար հովանավորվում է Պեկին է կողմից, 2011-ից հոկտեմբերից 2012-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ցանցահենային հարձակումներ է գործել Elisra Group,Israel Aerospace Industries և Rafael Advanced Defence System համակարգչային ընկերությունների համակարգիչների վրա:
Նշվում է, որ, հավանաբար, ցանցահենների հիմնական թիրախն են եղել տեղեկությունները «Երկաթե գմբեթ» ՀՀՊ-ի վերաբերյալ:







































