Մեթ Դեյմոնը, Ալեք Բոլդուինը և Դոն Չիդլը կմասնակցեն «Վտանգավոր կյանքի տարիներ» («The Years of Living Dangerously») վավերագրական ֆիլմի աշխատանքներին, որի պրոդյուսերը Ջեյմս Քեմերոնն է: Այս մասին հաղորդում է The Wrap կայքը:
Ֆիլմը պատմելու է մարդկանց կյանքի վրա բնական աղետների թողած ազդեցության մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնական աղետներից տուժած մարդկանցից հարցազրույց են վերցնելու հոլիվուդյան հայտնի աստղերը, մասնավորապես հիշատակվել էր Ջորջ Քլունիի անունը: Սակայն ավելի ուշ այս տեղեկատվությունը հերքվել է:
Այժմ ֆիլմի ստեղծողները հայտարարել են, որ Դեյմոնը, Բոլդուինը և Չիդլին կկարդան ֆիլմի տեքստը կադրից դուրս: Բացի այդ` խոսքը Էդվարդ Նորթոնի հավանական մասնակցության մասին է:
«Վտանգավոր կյանքի տարիներ» ֆիլմը ցուցադրվելու է Showtime հեռուստաալիքով: Պրեմիերայի հստակ ժամկետը հայտնի չէ:









































