Եվրամիության ֆինանսների նախարարները չկարողացան համաձայնության գալ՝ Եվրոպայում նոր բանկային վերահսկողության համակարգի ստեղծման վերաբերյալ: Reuters-ը հաղորդում է, որ Կիպրոսի ֆինանսների նախարար Վասսոս Սիարլիսը, ով նաև ղեկավարում էր հանդիպումը, հայտարարել է, որ բանակցությունները շարունակելու համար կհանդիպեն դեկտեմբերի 12-ին:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի վերջին ֆինանսական հարցերով ԵՄ լիազոր Միշել Բրանիեն եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարներին կոչ է արել «քաղաքական կամք» ցուցաբերել ԵՄ-ում բանկային լիարժեք միություն ստեղծելու հարցում:
Բանկային միությունը նախատեսում է 3 քայլ. Եվրոպական կենտրոնական բանկին՝ եվրոգոտում գտնվող բոլոր բանկերը վերահսկելու իրավունքի տրամադրում, ինչպես նաև ցանկացողներին թույլ է տրվում միանալ տվյալ համակարգին, սնանկացման եզրին գտնվող բանկերի համար ֆոնդի ստեղծում և ներդրումների լիարժեք պաշտպանության համակարգ` ամբողջ եվրոգոտում:









































