Մարզական ավտոմեքենաների բրիտանացի արտադրողը հայտնել է օրը, թե երբ պետք է ցուցադրվի իր McLaren P1 ֆլագմայի թրեքային տարբերակը:
1000 ձիաուժ հզորությամբ հիբրիդը հանրությանը կցուցադրվի օգոստոսի 15-ին` Փեբլ Բիչում դիզայներական ցուցադրության ժամանակ, հայտնում է auto.vesti.ru-ն:
McLaren-ում պնդում են, որ P1 սուպերմեքենայի մոդիֆիկացիայի մշակումը նախատեսված է թրեքի համար:
McLaren P1 GTR-ը հասանելի կլինի միայն բրիտանական ընկերությունների ընտրված հաճախորդներին, հատուկ ծրագրի շրջանակում:
McLaren P1 GTR-ը ծրագրվում է թողարկել շատ սահմանափակ քանակությամբ: Դրա արտադրությամբ բրիտանացիները կզբաղվեն ճանապարհային P1-ի հարցերը լուծլուց հետո:
McLaren-ում հուսով են արտադրել 375 ճանապարհային սուպերմեքենաներ ու միայն դրանից հետո անցնել թրեքային մոդիֆիկացիայի:










































